Բիթքոին կրիպտոարժույթը նոյեմբերի 6-ին՝ սակարկությունների ժամանակ, թարմացրել է իր պատմական ռեկորդը։

Coinmarketcap էլեկտրոնային բորսայի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 7500 դոլարը։

Կրիպտոարժույթի կապիտալիզացիան կազմում է ավելի քան 120 մլրդ դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բիթքոինի փոխարժեքը 7 հազար դոլարից անցել է։