Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը անարդար է համարում իր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը՝ «Իսլամական պետություն» խմբավորման զոհերի լուսանկարներն իր Twitter- ի էջում հրապարակելու գործի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ավելի լավ է ջիհադական լինել , որը վերադառնում է Սիրիայից, քան ԻՊ վայրագությունները դատապարտող խորհրդարանի անդամ.այս կերպ մենք խուսափում ենք անտեղի իրավական վտանգներից», - Twitter-ում գրել է Պենը:
Լուսանկարների հրապարակումից հետո դատական գործ է սկսվել:
Այժմ քաղաքական գործչին «ահաբեկչությանը դրդող, դաժան բովանդակությամբ տեղեկությունների տարածում» հոդվածով հետապնդում է սպառնում: Ըստ ֆրանսիական Քրեական օրենսգրքի՝ առավելագույն պատիժը կարող է մինչեւ 75 հազար եվրո տուգանքի վճարմամբ մինչեւ 3 տարի ազատազրկումը լինել:
Ֆրանսիայի խորհրդարանը Մարին Լը Պենին զրկել է անձեռնխմխելիությունից




























