Թայվանի հարցը համարվում է կարեւորագույն եւ միեւնույն ժամանակ ամենազգացմունքային վճռական հարցը չին-ամերիկյան հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պեկինի Ժողովրդական ժողովների տանը կայացած բանակցությունների ընթացքում, փոխանցում է «Սինհուան»:

Նրա խոսքով, այդ հարցը վերաբերում է երկու երկրների հարաբերությունների քաղաքական հենքին: Չինաստանի ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել մեկ Չինաստանի սկզբունքն ու թույլ չի տա, որ այդ հարցը երկկողմ հարաբերություններում խոչընդոտ դառնա: