ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Չինաստան իր այցը: Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումները «շատ արդյունավետ էին ինչպես առեւտրի, այնպես էլ Հյուսիսային Կորեայի հարցերում»: «Նա իր ժողովրդի շատ հարգարժան ու հզոր ներկայացուցիչ է: Հրաշալաի էր նրա եւ տիկին Պեն Լիյուանի կողքին լինելը»,- գրել է Թրամփը:
My meetings with President Xi Jinping were very productive on both trade and the subject of North Korea. He is a highly respected and powerful representative of his people. It was great being with him and Madame Peng Liyuan!
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 9, 2017
Այդուհանդերձ, առավել վաղ թվիթում Թրամփը հասկացրել էր, որ դժգոհ է ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային հարաբերություններից: «Ես Չինաստանին չեմ մեղադրում, ես նախկին վարչակազմին եմ մեղադրում անտեղյակության մեջ այն պատճառով, որ նրանք Չինաստանին թույլ են տվել օգտվել առեւտրում ԱՄՆ առավելություններից՝ ընդհուպ այն պահը, երբ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլար կորցրեց: Դուք ինչպես կարող եք Չինաստանին մեղադրել մարդկանց օգտագործելու մեջ, որոնք պատկերացում չեն ունեցել: Ես էլ այդպես կվարվեի»:




























