ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում պաշտոնական հանդիպում չեն ունենա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ 2 կողմերն աշխատում են 2 նախագահների հնարավոր հանդիպման ուղղությամբ: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ նման հանդիպումն իմաստ չունի, եթե մի շարք հարցերով առաջընթացի հավանականություն չկա:
Bloomberg-ը նշում է, որ Պուտին-Թրամփ ցանկացած հանդիպում հղի է ԱՄՆ նախագահի համար քաղաքական բարդություններով, քանի որ նրա նախընտրական արշավը եւ վարչակազմը հայտնվել են հետաքննության կենտրոնում՝ պայմանավորված 2016 թվականին նախագահական ընտրարշավի ժամանակ Ռուսաստանի հետ հնարավոր կապերով:




























