Չինաստանը հետագայում եւս կընթանա զարգացման խաղաղ ճանապարհով եւ կմնա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավորը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք՝ չինացիներս, կարծում ենք, որ ամենաարժեքավորը խաղաղությունն է, եւ որ բոլոր երկրների միջեւ պետք է ներդաշնակություն լինի: Մենք հավատարիմ ենք զարգացման խաղաղ ճանապարհին: Մենք նախկինի նման Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության ու կայունության երաշխավորը կլինենք»,- ասել է Սի Ցզինպինը՝ ելույթ ունենալով Դանանգում ընթացող ԱԽՏՀ գագաթնաժողովում:
Նա ընդգծել է, որ առաջնորդվելով արդարության սկզբունքով՝ Չինաստանն ապագայում մյուս երկրների հետ նոր տեսակի հարաբերություններ կզարգացնի, որոնց առանձնահատկությունը կլինի փոխհարգանքը եւ փոխշահավետ համագործակցությունը:


























