ԵՄ–ն դեկտեմբերին Մեծ Բրիտանիայից բացատրությունների է սպասում Brexit–ի շուրջ իրավիճակի կարգավորման շրջանակում ֆինանսական վճարումների մասով։ Այս մասին Բրյուսելում Brexit–ի շուրջ բանակցությունների 6-րդ փուլի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ–ի կողմից գլխավոր բանակցող Միշել Բարնիեն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Ֆինանսական կարգավորման հարցով մենք պետք է աշխատենք Ֆլորենցիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ընդունած պարտականությունների բացատրման ուղղությամբ, եւ դա առանցքային պայման է դեկտեմբերին բանակցություններում առաջընթացի հասնելու համար»,– ասել է նա։
«Ֆինանսական հարցերում, ինչպես ցանկացած ամուսնալուծության դեպքում, խոսքը միայն հաշիվները եւ պարտքերը բաժանելուն է վերաբերում»,– ասել է նա։
Բարնիեն խոստացել է, որ բանակցողները կշարունակեն առավելագույնս ինտենսիվ աշխատանք տանել առաջիկա շաբաթների ընթացքում՝ ԵՄ առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ։




























