Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ուրբաթ՝ երկրորդ անգամ անընդմեջ, չի մասնակցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի առաջնորդների համար կազմակերպված ընթրիքին: Գագաթաժողովն այս օրերին ընթանում է Վիետնամի Դանանգ հանգստավայրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սեղանի շուրջ նախագահի տեղը զբաղեցրել են Ֆիլիպինների արտգործնախարար Ալան Պիտեր Կաետանոն եւ իր կինը:
Կաետանոն գագաթաժողովին հավատարմագրված ֆիլիպինցի լրագորղներին բացատրել է, որ նախագահը հոգնել է եւ որոշել է վաղվա ԱԽՏՀ առաջնորդների գործնական նախաճաշից առաջ հանգստանալ, հաղորդում է Philippine Star-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ 2016-ին եւս Դուտերտեն չէր ներկայացել ԱԽՏՀ առաջնորդների ընթրիքին՝ ասելով, որ գլխացավ ունի: Ավելի ուշ, նա նշել էր, ընթրիքին չի մասնակցել Բարաք Օբամայի հետ հանդիպումից խուսափելու համար:



























