Հնդկաստանի իշխանությունները ԱՄՆ նախագահի դստեր այցից առաջ մտադիր են բոլոր մուրացկաններին քաղաքների փողոցներից հեռացնել, հաղորդում է The Washington Post-ը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայդարաբադ քաղաքի փողոցներից, ուր կայցելի Իվանկան, մոտ 400 մարդ հարեւան Չանչալգուդա քաղաքի բանտ է ուղարկվել:
«Քանի որ քաղաքի իշխանությունները ցանակնում են լավ տպավորություն թողնել օտարազգի հյուրերի վրա, ոստիկանները մտադիր են Հնդկաստանի խոշոչ քաղաքների փողոցներից մոտ 6 հազար մուրացկանների հեռացնել եւ արգելել նրանց ողորմություն խնդրել»,- գրում է թերթը:
Նշվում է, որ միջոցները կձեռնարկվեն նոյեմբերի 28-ի Համաշխարհային ձեռնարկատիրության գագաթաժողովից երեք օր առաջ, որտեղ ամերիկյան պատվիրակությունը կներկայացնի Իվանկա Թրամփը:




























