Կորեայի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կորեական թերակղզու ջրերում  ամերիկյան երեք՝ Nimitz, Theodore Roosevelt եւ Ronald Reagan ատոմային ավիակիրների մասնակցությամբ համատեղ մանեւրներ են սկսել:

Այս մասին հաղորդել է Շտաբների ղեկավարների հարավկորեական հանձնաժաղովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Առաջին անգամ է, որ Հարավային Կորեայի հետ  զորավարժություններում միանգամից 3 ավիակիրների հարվածային խմբեր են մասնակցում»,- նշվում էհաղորդագրության մեջ: Հանձնաժողովի հաղորդմամբ՝ զանգվածային մանեւրների նպատակը Հյուսիսային Կորեային «զսպելու ուժի ցուցադրությունն է»:

Մանեւրները 4 օր կտեւեն: Դրանց կմասնակցի նաեւ 11 ամերիկյան նավ՝ հագեցած Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով: