Չինաստանի արեւելյան Չժեցզյան բնակավայրի Վենչժոու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, որոնք կասկածվում են ավիաընկերությունների կայքերից անձնական տվյալները գողանալու մեջ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Խումբը կասկածվում է 2016-ից ի վեր ավելի քան 50 ավիաընկերության կայքերը կոտրելու եւ ավելի քան 300 հազար միավոր անձնական տվյալի՝ ներառյալ անձնական վկայականների համարների, գաղտնաբառերի, չվերթների մասին տեղեկատվության գողության մեջ:

Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալները վաճառել են գողացված տեղեկատվությունը ոչ մեծ գումարների դիմաց, սակայն մեկ տարվա ապօրինի գործունեության  ընթացքում նրանք կարողացել են դրանով աշխատել շուրջ 10 միլիոն յուան (1,5միլիոն դոլար):