Հունաստանի Լեսբոս կղզու հյուսիսարեւելյան ափին հայտնաբերված 3 երեխաների դիակները, ամենայն հավանականությամբ, պատկանում են փախստականների։ Այս մասին հայտնում է lesvosnews.gr կայքը։

Նոյեմբերի 9-ին կղզու ափին գտել էին 12-13 տարեկան երեք աղջիկների մարմիններ, իսկ հաջորդ օրը՝ նույն տարիքի մի տղայի։ Նոյեմբերի 11-ին հայտնաբերվել էր 3-րդ զոհի դին։

Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ այս պահին երեխաների անհետանալու մասին ոչ ոք չի հաղորդել։ Ամենայն հավանականությամբ, զոհված երեխաները փախստականներ են։