Լիբանանի նախագահ Միշել Աունը Սաուդյան Արաբիայից պահանջել է բացատրել, թե ինչն է խանգարում վարչապետ Սաադ Հարիրիին Էր Ռիադից վերադառնալ հայրենիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառառյությունը։
«Նախագահ Աունը, ելույթ ունենալով Բեյրութի մարաթոնի հանձնաժողովի առջեւ, հայտարարել էր, որ Լիբանանն իր քաղաքականությամբ, ի դեմս իր ժողովրդի եւ մարզիկների, չի հանդուրժի, որ իր վարչապետն այս վիճակում լինի՝ հաշվի առնելով միջազգային համաձայնություններն ու օրենքները։ Նա Սաուդյան Արաբիային կոչ է արել բացատրել, թե որոնք են պատճառները, որոնք խոչընդոտում են Հարիրիի վերադարձին»,- ասված է հաղորդագրության մեջ։




























