Մեծ Բրիտանիայում աշխարհում ամենախոշոր Airlander 10 օդանավը ընկել է ու ջախջախվել, հայտնում է Daily Mail-ը:

Բերդֆորդշիր կոմսությունում թռչող սարքը, որը օդանավի եւ դիրիժաբլի հիբրիդ է, պոկվել է կառանման կայմից եւ փլուզվել դաշտի վրա: Ականատեսների հաղորդմամբ՝ օդանավը կառչել է ծառերին, որի ճյուղերը վնասել են նրա ծածկը, որը հանգեցրել է հելիումի արտահոսքի: 20-տոննայանոց Airlander 10-ի խցիկն ամբողջությամբ ջախջախվել է:

Ըստ որում՝ ուրբաթ Hybrid Air Vehicles ընեկությունը, որը կատարել է Airlander 10-ի մշակումը, թռիչքային հաջող փորձարկում էր անցկացրել: Թռչող սարքի կառուցման արժեքը հասել է 100 մլն ֆունտ սթերլինգի:

Airlander 10-ը նախապես ստեղծվել է ԱՄՆ զինված ուժերի համար, սակայն նախագիծը դադարեցրել էին ֆինանսավորման պակասի պատճառով:

92 մետր երկարությամբ օդանավը կարող է բարձրանալ մոտ 4,9 կմ բարձրությամբ եւ զարգացնել մինչեւ 148 կմ/ժամ արագություն: Հելիումի շնորհիվ Airlander 10-ը կարող է օդում մնալ մինչեւ 2 շաբաթ: