Սուրբ գահը սկսել է նոր հետաքննություն Վատիկանի հոգեւոր վարժարանում սեռական ոտնձգությունների դեպքերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ, հայտնում է AP-ը։
Վատիկանում հայտնել են, որ Սուրբ Պիյ 10-րդի վարժարանի վերաբերյալ որոշ հաղորդագրություններ, այդ թվում անանուն, 2013-ին են սկսել ստանալ։ Սակայն այդ ժամանակ հետաքննությունը «ադեկվատ» ապացույցներ չի գտել։
Իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ վարժարանի սաներից մեկը, որն այդ ժամանակ 13 տարեկան էր, սկսել էր սեքս պահանջել ավելի կրտսեր սաներից։ Վատիկանում հայտնել են, որ նոր հետաքննությունը կպատասխանի այն հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել։




























