Կանադացի գիտնականները խոսել են մոտ ապագայում «թվային սեքսուալների» (digisexuals') հայտնվելու մասին՝ մարդիկ, որոնք իրենց սեռական պահանջները կբավարարեն տեխնոլոգիաների եւ վիրտուալ իրականության միջոցով: Այս մասին հայտնում է Journal of Sexual and Relationship Therapy ամսագիրը:
«Կարելի է վստահաբար ասել, որ սկսվել է վիրտուալ սեքսի դարաշրջանը»,- հայտարարել է Մանիթոբայի համալսարանի կիրառական եւ մասնագիտական էթիկայի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նիլ Մակկարթուրը:
Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացումը կբերի նրան, որ շատերը ռոբոտներին կնախընտրեն ողջ զուգընկերներից:
«Ոչ մի կասկած չկա, որ սեքս ռոբոտները մոտենում են: Մարդիկ սերտ կապեր կհաստատեն իրենց ռոբոտ զուգընկերների հետ: Դրանք պատվերով կպատրաստվեն, որպեսզի բավարարեն մարդկանց ցանկությունները եւ բաներ անեն, որոնք զուգընկեր մարդիկ չեն կարող անել կամ չեն անի»,- արձանագրել է պրոֆեսորը:
Հետազոտողները բժիշկներին կոչ են անում հասկանալ «թվային սեքսուալության» բնույթը եւ պատրաստ լինել աշխատելու հաճախորդների հետ, որոնք իրենց սեռական պահանջները բավարարելու են տեխնոլոգիաների միջոցով:
Հեղինակներն ընդգծում են, որ իրենց նկարագրած երեւույթը կարող է խնդիրներ առաջացնել հարաբերություններում եւ ամուսնալուծությունների հանգեցնել, ինչպես նաեւ մեղքի եւ ամոթի զգացման սաստկացման:




























