Ռոբոտների արտադրությունը եւ ավտոմատացումը 2030-ին մարդկանցից 800 մլն աշախատեղ կխլի: Ավելի հարուստ երկրները ավելի շատ ռոբոտներ կարտադրեն, քանի որ տեխնոլոգիաների մեջ շատ գումարներ ներդնելու հնարավորություն ունեն, հաղորդում է Americaru-ն:
Մաքինսիի Գլոբալ ինստիտուտի կողմից 46 երկրներում 800 մասնագետների շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհում աշխատողների մեկ հինգերորդը ռոբոտների պատճառով կկորցնի իր աշախատանքը: ԱՄՆ-ում եւ Գերմանիայում այս ցուցանիշը մեկ երրորդի կհասնի: Ամենից շատ կտուժեն համակարգիչների եւ մեքենաների օպերատորները, ինչպես նաեւ հանրային սննդի եւ սննդի արդյունաբերության աշխատողները:
Ավելի աղքատ երկրները, որոնք ավելի քիչ միջոցներ ունեն ավտոմատացման մեջ ներդրումներ կատարելու համար, նվազագույն չափով կամ ընդհանևապես չեն տուժի: Բացի այդ, այնպիսի մասնագիտությունները, որոնք պահանջում են մարդկանց հետ շփում, ինչպիսին են բժիշկները, իրավաբանները, ուսուցիչները եւ բարմենները չեն տուժի:




























