Ռուս-ադրբեջանական սահմանի դեմարկացիան կարող է սկսվել 2011-ին, լրագրողներին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Ռուս դիվանագետն ասել է, որ դեմարկացիայի գործընթացը կարող է սկսվել երկու երկրների խորհրդարաններում համապատասխան միջպետական պայմանագրի վավերացումից հետո, հաղորդում է 1news.az-ը: