Google-ի մասնագետները բայեսյան օպտիմիզացիա են օգտագործել ավելի համեղ շոկոլադե թխվածքաբլիթի բաղադրատոմս ստանալու համար: 2 ամսվա փորձերից հետո մասնագետները հիլով բաղադրատոմսն են ընտրել, հաղորդում էN+1-ը:

Սովորաբար, օպտիմիզացումը հիմնված չէ պարամետրերի պատահական ընտրության վրա, այլ հատուկ մաթեմատիկական օպտիմիզացիայի մեթոդների, օրինակ, Բայեսյան օպտիմիզացիան:

Google-ի մասնագետները, որպես կանոն, օգտագործում են այս մեթոդը լուրջ նախագծերի համար, սակայն այս անգամ նրանք որոշել են օպտիմիզացնել այս մեթոդը շոկոլադե բլիթների բաղադրատոմսով:

Նրանք տարբեր պարամետրեր են նշել՝ բաղադրիչներ, դրանց քանակը, բաղադրիչների տեսակը (օրինակ շոկոլադի տեսակը):

Կարգավորելով այդ պարամետրերը՝ ալգորիթմը բաղադրատոմսեր էր պատրաստում, որոնցով մասնագեները հրուշակագործների հետ բլիթներ էին թխում: