«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դնեպրոպետրովսկ-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո դեկտեմբերի 19-ին բերման են ենթարկել 32-ամյա Աշխարհազոր Բաբայանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 21-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Ա. Բաբայանը կալանավորված է: