Uber Eats-ի բրիտանական մասնաճյուղը Սուրբ Ծննդյան տոների ընթացքում հաճախորդներին կկերակրի «հակախումարային նախաճաշով»:

Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:

 Խումարի դեմ հավքածուն կոչվում է Fix Up Feast եւ բաղկացած երկու ձվի  ձվածեղից՝ երկու շերտ բեկոնով, սնկերով, լոբիով, ավոկադոյով եւ թարմ սպանախով:

Այն ներառում է նաեւ բանանով վարսակի շիլա եւ նարնջի հյութ: Այս բոլոր ուտեստները կվերականգնեն սպիտակուցների, ամինաթթուների եւ վիտամինների հավասարակշռությունը, որից հետո պետք է խումարը անցնի:

Այն կարժենա 9,5 ֆունտ եւ կվաճառվի դեկտեմբերի 8-ից մինչեւ 22-ը: