Հայաստանը Թվային դիվանագիտության վարկանիշում (Digital Diplomacy Rating 2017) զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։

Գնահատականը հիմնված է 209 երկրների ԱԳՆ–ների կողմից օգտագործվող դիվանագիտական աշխարհի թվային ռեսուրսների վրա՝ կայքեր, բջջային հավելվածներ եւ սոցցանցերում էջեր, ինչպես նաեւ թվային տարածքում դիվանագիտական  հարցերի լուծման միջոցներ։

Հայաստանն առաջ է անցել հարեւան Վրաստանից, որը զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը, Ադրբեջանից (47), Իրանից (123), Թուրքիայից (40)։

ԱՄՆ–ն զբաղեցրել է վարկանիշի առաջին հորիզոնականը։ Լավագույն հնգյակում են նաեւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Վատիկանը։