«Միսս Ամերիկա» մրցույթի կազմակերպիչ Miss America Organization-ի ղեկավարները հրաժարական են տվել Huffington Post-ում իրենց նամակագրության հրապարակումից հետո, որտեղ նրա «վիրավորական արտահայտություններ» էին արել մասնակցուհիները մասին, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով AP-ն։

Պաշտոնաթող եղածների ցանկում են ընկերության նախագահ Ջոշ Ռենդլը, տնօրենների խորհրդի նախագահ Լին Ուայլդերը եւ СЕО Սեմ Հասքելը։ Huffington Post-ի հրապարակման մեջ ասվում է, թե նրանք հայհոյական խոսքերով են քննարկել եզրափակչի մասնակիցներին, նրանց քաշը։ Ռենդլը ներողություն է խնդրել կատարվածի համար, հայտարարել, թե դա չի արտացոլում իր արժեքները։