Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ 2018 թվականին բյուջետային հաստատություններ քաղաքացիական ծառայության կընդունվի 110 հազար աշխատակից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մեր հաստատություններ 110 հազար նոր պաշտոնյա կընդունվի: Աշխատակիցների պակասի պատճառով նախարարությունների եւ պետական գերատեսչությունների աշխատանքը այլևս չի խաթարվի»,- թվիթերյան իր էջին այս մասին դեկտեմբերի 24-ին գրել է Թուրքիայի վարչապետը: Նա մանրամասնել է, որ նախկինում պայմանագրով աշխատող աշխատակիցները կանցնեն մշտական ծառայության:

Մասնավորապես, կառավարությունը նախատեսում է աշխատանքի ընդունել 36 հազար բուժաշխատողի, 20 հազար ուսուցչի, 15 հազար աշխատակցի՝ արդարադատության նախարարության եւ 95 հազար աշխատակցի կրոնական հարցերով վարչության համար, հայտնել է Յըլդըրըմը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 24-ին, Resmi Gazete պաշտոնական թերթը հրապարակել էր կառավարության որոշումը` քաղծառայությունից տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների ավելի քան 27 հազար աշխատակցի ազատման մասին:

 

Թուրքիայում հեռացվել են եւս գրեթե 3 հազար պետծառայողներ