Subway ռեստորանի գովազդը, որում առաջարկում են ամբողջությամբ մերկ գալ հաստատություն եւ դրա համար սենդվիչներ ստանալ, Զլատոուստում ստուգում են, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Չելյաբինսկի հակամենաշնորհային ծառայությանը:

«Արի մերկ եւ ամբողջ ընտանիքի համար անվճար նախաճաշ, ճաշ եւ ընթրիք ստացիր», — նշվում է ակցիայում:

Լողազգեստով հասատատություն եկողներին խոստացել են բուտերբրոդ եւ ըմպելիք նվիրել: Անոնսը տեղադրված է «ՎԿոնտակտեում».

Ստուգման արդյունքները կհրապարկվեն 2018-ի հունվարին: