Ռիփլ կրիպտոարժույթի գինը զգալի աճից հետո շարունակում է ընկնել, իսկ բիթքոինի արժեքը շարունակում է մնալ 15 հազար դոլարի մակարդակում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ ռիփլը էժանացել է 14,85 տոկոսով՝ մինչեւ 2,41 դոլար, բիթքոինը` 3,51 տոկոսով՝ մինչեւ 15,46 հազար դոլար: Bitfinex բորսայում բիթկոինը գինը նվազել է 6.2 տոկոսով՝ մինչեւ 14.89 հազար դոլար, GDAX- ում `5.4 տոկոսով՝ մինչեւ 15 հազար դոլար: Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինի արժեքը աճել է 2.1 տոկոսով՝ մինչեւ 15.28 հազար դոլար:
Ռիփլը, որը մոտ մեկ ամիս առաջ ընդամենը 0.2 դոլար արժեր, մի քանի օր առաջ հասել էր առավելագույն 3.8 դոլարի:
Կրիպտոարժույթը սկսել է գրավել ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը, ինչն էլ հանգեցրել է գնի աճին: «Ռիփլի գնի նման աճի պատճառն այն է, որ այն «փուչիկ» է: Բանկերի կողմից կրիպտոարժույթների թեսթավորումը իմաստ չունի: Կրիպտոարժույթի ամբողջ գաղափարն այն է, որ դուք բանկերի կարիք չունեք», - ShapeShift-ի ղեկավար Էրիկ Վուրհիզի խոսքերը մեջբերում է CNBC հեռուստաալիքը:




























