Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, ինչպես են միկրոալիքային վառարաններն ազդում շրջակա միջավայրի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միայն ԵՄ-ում միկրոալիքային վառարաններն արտադրում են այնքան ածխածնի դիօքսիդ, որքան 6,8 մլն մեքենաները: Արտանետումների այս ծավալը գլոբալ տաքացմանը նպաստող էական գործոն է, նշվում է զեկույցում:

Մասնագետները նշում են, որ շրջակա միջավայրին ամենամեծ վնասը պատճառում է այս վառարանների ցածր արդյունավետությունը:

Մասնագետները կարծում են, որ վառարանների վնասակար ազդեցությունը նվազեցնելու լավագույն միջոցը բնակիչների հետ աշխատանքն է՝ ուղղված էլեկտրական սարքերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելուն:

Վառարանների օգտագործողներին խորհուրդ են տալիս նաեւ մթերքների տեսակից կախված կարգավորել պատրաստման ժամանակը եւ օգտագործումից հետո անջատել վառարանը: