Սաուդյան Արաբիան հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ հերթական պատասխան բալիստիկ հարվածն են հասցրել Եմենի ապստամբ հուսիների ուղղությամբ, որոնք փորձել են հարձակվել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող  Նաջրան քաղաքի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

«Հակաօդային պաշտպանության ուժերն արձանագրել են իրանամետ հուսիների ջոկատների կողմից  բալիստիկ հրթիռի արձակում Եմենի Սաադայի նահանգի տարածքից դեպի թագավորության տարածք»,-նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էր Ռիադի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի Ալ Մալիքին:

Հրթիռը ուղղված է եղել Նաջրան քաղաքի բնակելի շրջանների դեմ, սակայն հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խփել եւ ոչնչացնել այն: Իր հերթին, գնդապետը միջադեպն անվանել է ագրեսիա եւ միջազգային իրավունքի խախտում: Al Masirah հուսիների հեռուստաալիքը, իր հերթին, տեղեկացրել է, որ հրթիռը, ենթադրաբար, նպատակաուղղված է եղել ռազմական ճամբարի դեմ եւ «հասել է իր նպատակին»:

Հունվարի 17-ին նույնպիսի միջադեպ տեղի էր ունեցել  Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող  Ջիզան քաղաքի երկնքում, այն ժամանակ թագավորության հակաօդային պաշտպանության համակարգերը  խփել էին ապստամբների կողմից արձակված  հրթիռը:

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիները պարբերաբար փորձում է հարձակվել Սաուդյան Արաբիայի տարածքի վրա՝ ի պատասխան 2014 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմում Եմենի իշխանություններին ցուցաբերվող Էր  Ռիադի եւ արաբական կոալիցիայի աջակցությանը։