Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենաԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկում է Ստրասբուրգում հունվարի 22-ին:
Բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են նաեւ Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները:
Այս նստաշրջանում Վեհաժողովը նաեւ պետք է ընտրի իր նախագահին եւ Մարդու իրավունքների նոր հանձնակատարին:
ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձ կկատարվի Ուկրաինայում պատերազմի հումանիտար բնույթի հետեւանքներին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը եւ դրանում Եվրոպայի խորհրդի դերին, նաեւ Եվրոպայում հակասեմականության, իսլամատյացության եւ այլատյացության աճին: Կքննարկվի նաեւ իրավիճակը Էստոնիայում, Հունաստանում, Հունգարիայում եւ Իռլանդիայում:
Դանիայի ԱԳ նախարարը զեկույց կներկայացնի ԵԽ գործադիր մարմին հանդիսացող Նախարարների կոմիտեի աշխատանքի մասին, որտեղ այժմ նախագահում է, նա նաեւ կպատասխանի մասնակիցների հարցերին: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի 2017 թվականի իր գործունեության արդյունքները:

Մոսկվան կոշտ է արձագանքել ՔՊ–ական մարզպետի սկանդալային հայտարարությանը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի շուտով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Եղվարդում հողին հանձնեցին ավտովթարից զոհված ամուսիններին ու նրանց 6–ամյա որդուն I ԼՈՒՐԵՐ I 16:30

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում հարցուպատասխանի են մասնակցում
Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանը Հայաստանի արձագանքը ԵԱՏՄ պայմանագրի կասեցման զեկույցին ագրեսիվ է անվանել. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

ԱՄՆ-ն արաբական երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողությունների մասին. WSJ

Վենսը փորձում է վերսկսել Իրանի հետ բանակցությունները ԱՄՆ-ի նոր հարվածների սպառնալիքների ֆոնին. WSJ
Կարդացեք նաև

Նորվեգիայի զբոսաշրջային ընկերությունը երկրի հասցեին Թրամփի վիրավորանքն օգտագործել է տեղական զուգարանները գովազդելու համար

Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios

Իսպանիայի վարչապետի կինը բողոք է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության դեմ՝ նախընտրական դիփֆեյքի պատճառով

Էրդողանն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում պատերազմը, Հորմուզի նեղուցում իրավիճակն ու Եմենի ճգնաժամը

«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանը

Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման համար կողմերը պետք է մեծ աշխատանք կատարեն. Պեսկով














