Ռոտերդամում իսկական նորաձեւության ոստիկանություն է հայտնվել: Ոստիկանական հատուկ խումբը կշրջի փողոցներով եւ թանկ հագուստներ կրող քաղաքացիներին կհարցնի որտեղ եւ ինչ հանգամանքներում են նրանք գնել բրենդային հագուստը: Իրավապաշտպանները բողոքում են նոր կանոնների դեմ, հաղորդում է De Telegraaf-ը:
Ոստիկանները նշում են, որ հարցաքննվելու են նախ աղքատ հագնված մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր նախկինում գողության համար ձերբակալվել են: Եթե ձերբակալվածները չկարողանան ապացուցել, որ թանկարժեք իրերը պատակնում են իրենց, դրանք կառգրավվեն:
Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ դեռ իրենց նպատակն է «ապաքրեականացնել երիտասարդությանը»:
Ըստ ոստիկանների՝ նրանք մեկ անգամ չէ, որ կասկածելի անձանցից Rolex ժամացույց են առգրավել:




























