Հունաստանը բանակցում է Թուրքիայի հետ` ստացված գազի վճարումների մասին, սական չի ընդունում 190 միլիոն դոլար պարտքի փաստը: Այդ մասին հայտարարել է հունական պետական DEPA գազի ըկերությունը: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդիզը հայտարարել է, որ Հունաստանը թուրքական Botas գազի ընկերությանը պարտք է հենց 190 միլիոն դոլար: Անկարան, հարեւանի տնտեսական ճգնաժամը հաշվի առնելով, պատրաստ է ճկուն լինել պարտքի հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: