Ռուսաստանի մայրաքաղաքում կովկասցիների նկատմամբ զզվանքի եւ հակակրանքի մակարդակը շարունակում է բարձր մնալ, այսպիսի արդյունքներ է տվել Յուրի Լեւադայի վերլուծական կենտրոնի անցկացրած հարցումը:
Հարցվածների 31 եւ 27 տոկոսը համապատասխանաբար հայտարարել են, որ զզվանք եւ հակակրանք են զգում նրանց նկատմամբ, իսկ համակրանքի մասին հայտարարել են միայն 1 տոկոսը: Ընդ որում, նշվում է, որ կովկասցիների նկատմամբ վերաբերմունքն ավելի բացասական է դառնում: Այս տարվա դեկտեմբերին բնակչության 57 տոկոսն ասել էր, որ որեւէ զգացմունք չունի կովկասցիների նկատմամբ:
Մոսկվացիների 71 տոկոսը հայտարարել է, թե անհրաժեշտ է վռնդել կովկասցիներին Ռուսաստանի սահմաններից դուրս, իսկ Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում այդպես կարծում են հարցվածների 47 տոկոսը:





























