Ռոստովի թիվ 105 դպրոցի՝ ամենաբազմազգ ուսումնական հաստատության աշակերտները որոշել են անսովոր ակցիա իրականացնել: Դպրոցում սովորում են ավելի քան 40 ազգությունների ներկայացուցիչներ՝ ռուսներ, տաջիկներ, ուզբեկներ, կորեացիներ, հայեր եւ այլն: Եւ չնայած դրան երեխաները հանգիստ ապրում են մեկ տանիքի տակ, հաղորդում է «Վեստին»:
Նոր տարվա նախօրեին երեխաները դուրս են եկել փողոց՝ ժպտալով եւ կոչերով, անցորդներին դեղին փուչիկներ են նվիրել:





























