Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության հինգ օրերի ընթացքում խաղաղ բնակիչների շրջանում ռմբակոծությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Այդ մասին հայտարարել է Աֆրինի առողջապահության վարչության համանախագահ Անժելա Ռաշոն, հաղորդում է քրդական Hawar գործակալությունը:

«Քաղաքացիական շրջանում զոհերի թիվը հասել է 35-ի, քանի որ թուրքական օկուպացիոն բանակի հրետանային եւ օդային ռմբակոծությունը հիմնականում ուղղված է բնակավայրերի վրա՝ անտեսելով քաղաքացիների ներկայությանը», - ասել է նա:

Ռաշոի խոսքով՝ շրջանի հիվանդանոցներում մոտ 105 վիրավոր քաղաքացիներ կան:

 «Նրանց թվում շատ երեխաներ կան», — ասել է նա:

Ըստ վարչության՝ ռմբակոծություններից տուժել են Ջանյերսի Սիրիական Կարմիր Մահիկի օբյեկտները: 

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)