Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի փողոցի թիվ 39 շենքի երեսպատման քարերը խարխլվել են եւ կա քարաթափման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների կողմից քարերը հանվել եւ իջեցվել են անվտանգ տարածք:





























