Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 02.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` ժամը 02.30-ին:
Այրվել է «Վոլֆ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի Տ 2197 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղեւորախցիկը:





























