Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մամուլի քարտուղար Նիր Խեֆեցը հրաժարական է տվել՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Izrus-ը, իր հայտարարության մեջ Խեֆեցը շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետին՝ Իսրայելի պետությանն օգտակար լինելու հնարավորություն տալու եւ իրեն ցուցաբերված վստահության համար:
Նիր Խեֆեցը աշխատանքի է անցնում խոշոր նավաշինական «Կասպի սապանուտ» ընկերությունում, որտեղ նրան առաջարկվել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:





























