Գործարար, «ՍԻԲՈՒՐ»-ի տնօրենների խորհրդի անդամ Կիրիլ Շամալովը բաժանվել է «Իննոպրակտիկա»  հիմնադրամի տնօրեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստր Կատերինա Տիխոնովայից, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:

Ըստ հրապարակման՝ դա կարող է կապված լինել Շամալովի կողմից «ՍԻԲՈՒՐ»-ի բաժնետոսմսերի վաճառքի հետ: Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ նա գործարքից ոչ մի օգուտ չի ունեցել:

Գործակալության մյուս զրուցակիցը նշել է, որ բաժնետոսմսերի վաճառքի եւ բաժանման միջեւ որեւէ կապ չկա, իսկ ներդրումները անհաջող են եղել:

Շամալովը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:

Շամալովը «Ռոսիա» բանկի համահիմնադիր Նիկոլայ Շամալովի որդին է: Նա «ՍԻԲՈՒՐ» է եկել 2008-ին, մինչ այդ աշխատել է «Գազպրոմում», «Ռոսօբորոնէկսպրոտում», Գազպրոմբանկում եւ կառավարությունում: