Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը եւ Աֆրինի իրավիճակը, որտեղ Թուրքիան ռազմական գործողությունն է իրականացվում: Այս մասին հաղորդում է Kommersant.ru- ն՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

 «Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը, որը հունվարի 29-ին բացվում է Սոչիում: Ռուսական կողմից եւս մեկ անգամ ընդգծվել է այդ միջոցառման հատուկ կարեւորությունը սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավոորման հաջող առաջընթացի ակտիվացման համար՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւում ամրագրված չափանիշներին համապատասխան»:

Հունվարի 20-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին: 

Դամասկոսը քննադատել էր Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)