Ֆրանսիայի ընդդիմադիր խոշորագույն «Հանրապետականներ» կուսակցությունը պահանջել է պետծառայության եւ պետբյուջեի նախարար Ժերալդ Դարմանենի հրաժարականը, ում մեղադրում են բռնաբարության մեջ, հայտնում է BFMTV-ն:

Ապագա նախարարի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս 2009 թվականին:

«Մենք հարգում ենք անմեղության կանխավարկածը: Սակայն հաշվի առնելով մեղադրանքի ծանրությունը եւ այս քրեական գործի թափանցիկության համար կարծում ենք, որ նա (Դարմանենը) այլ ելք չունի, բացի հրաժարականը»,- հայտարարել է «Հանրապետականների» նախագահը:

Ավելի վաղ Դարմանենի հրաժարականի պահանջով ստորագրահավաք էին կազմակերպել կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարի ակտիվիստները:

Ինքը նախարարն իրեն ներկայացված մեղադրանքները կտրականապես հերքում է: