Մոսկվայի կառավարությունը որոշում է ընդունել անաշխատունակ եւ աշխատունակ որոշ խմբերի սոցիալական ստանդարտները հասցնել մինչեւ 11 հազար ռուբլու: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով, «կենսաթոշակի զգալի ավելացում կստանան ավելի քան մեկուկես միլիոն մոսկվացիներ, ինչի համար կհատկացվի 96,5 մլրդ ռուբլի, ինչը 5 մլրդ ռուբլով ավելի է ընթացիկ տարվա հատկացումներից»:

Բացի այդ, 2011 թվականին կավելացվեն 800 հազար մարդու վճարումներ, այդ թվում` աշխատանքի վետերանների:

Սոբյանինը նաեւ նշել է, որ 2010 թվականին կենսաթոշակառուների վճարումները կազմել են 10 275 ռուբլի: Բացի այդ, մայրաքաղաքային թոշակառուի թոշակի նվազագույն չափը 2011-ին կավելանա 483 ռուբլով եւ կկազմի 6273 ռուբլի: