Թուրքիայի դատարանը Պաղեստինի քաղաքացուն եւ նրա թուրք հանցակցին Ալ Քայիդայի հետ կապ ունենալու եւ ինքնաթիռ զավթելու մեղադրանքով դատապարտել է 27,5 տարվա ազատազրկման:
2007թ. մարտին նրանք փորձել էին առեւանգել Boeing 757-200 ինքնաթիռը, որը Ստամբուլից թռչում էր Հյուսիսային Կիպրոս: Նրանք պահանջել էին ինքնաթիռն ուղղել դեպի Իրան: Սակայն ինքաթիռը վառելիքով լիցքավորելու պատրվակով անձակազմը վայրէջք էր կատարել Անթալիայում, որտեղ էլ հանցագործները հանձնվել էին իրավապահներին:
Թուրքական ոստիկանության տվյլաներով, պաղեստինցին 2004-ին Աֆղանստանում պատրաստություն էր անցել Ալ Քայիդայի ճամբարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





























