Հունաստանում հետաքննություն է սկսվել՝ կապված երկրի ԱԳ նախարարի եւ նրա ընտանիքի հասցեին սպառնալիքների հետ, որի պատճառը Մակեդոնիայի հետ նրա անվան առիթով տարաձայնությունները հարթելու փորձերն են: Այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության նախարար Նիկոս Տոսկասը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ անհայտ անձինք երկրի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին նամակ են ուղարկել, որում գրել են, որ նրա համար երեք փամփուշտ ունեն:
Կոցիասը Մակեդոնիայի հետ բանակցություններ է վարում նրա անվան առիթով, որի պատճառով Աթենքը արգելափակում է ՆԱՏՕ եւ ԵՄ մտնելու երկրի փորձերը: Հունաստանում Մակեդոնիա անունով մարզ կա: Աթենքը կարծում է, որ այս անունն օգտագործելով՝ հարեւան երկիրը կարող է հունական հողի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել:
Տոսկասը նշել է, որ սպառնալկիքներով նամակներ, ուղղված նրանց, ովքեր փորձում են խնդիրը լուծել, վտանգավոր են: Ոստիկանությունը փորձում է հեղինակներին պարզել:
Կոցիասը հայտարարել է, որ Աթենքը հարցի լուծման առաջարկների փաթեթ է ներկայացրել եւ ակնկալում է, որ համաձայնագրին կհասնեն հունիսին:




























