ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Կոնգրեսում իր ելույթի վերջում իրեն չծափահարած դեմոկրատներին կարելի է մեղադրել դավաճանության մեջ, կատակ է եղել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլեյը, փոխանցոում է AP-ն:

Նրա խոսքով՝ Թրամփը «ակնհայտորեն կատակ է արել»՝ խոսելով այդ մաասին Օհայոյի ելույթի ժամանակ: Նա նշել է, որ դեմոկրատներն ակնհայտորեն իրենց ատելությունը Թրամփի հանդեպ բարձր են դասում ԱՄՆ հաջողություններից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեմոկրատների կողմից ծափահարությունների բացակայությունը Կոնգրեսին ուղղված առաջնորդի ամենամյա ելույթի վերջում դիտվում էր որպես «ոչ ամերիկյան» եւ նույնիսկ համարժեք էր «դավաճանության»։

Թրամփը Կոնգրեսին ուղղված ելույթից հետո դեմոկրատների կողմից իրեն չծափահարելը դավաճանություն է անվանել