Հռոմում տարվա այս եղանակի համար անբնական ձյուն է տեղացել, հաղորդում է Le Repubblica-ն:

Այսօր՝ փետրվարի 26-ին, Իտալիայի մայրաքաղաքում փակվել են դպրոցները:

Հաղորդվում է, որ ցուրտ հոսանքը այստեղ է հասել Սիբիրից եւ շարժվում է դեպի Իտալիայի հարավ: Հռոմում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -5 աստիճանի:

Վերջին անգամ նման եղանակային երեւույթ եղել է 2012-ի փետրվարին, երբ հավերժ քաղաքի կյանքը մի քանի օր փաստացի ամբողջությամբ արգելափակվել էր շարունակական ձյան պատճառով: