Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Սաուդյան Արաբիա այցելելու հրավերը: Ինչպես հաղորդում է AP-ն, հղում անելով Հարիրիի մամուլի ծառայությանը, հրավերը փոխանցվել է Սաուդյան Արաբիայի դեսպան Նիզար ալ Ալուլայի կողմից: Հարիրին ասել է, որ մոտ ապագայում կայցելի թագավորություն:

Հիշեցնենք, որ Հարիրիի վերջին այցը Ռիադ ավարտվեց վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին երկարատեւ հայտարարությամբ, ինչը Լիբանանում ներքաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ: Նոյեմբերի սկզբին Հարիրին գնաց Սաուդյան Արաբիա եւ երկու օր անց հայտարարեց, որ հրաժարական է տվել, քանի որ Լիբանանում իր կյանքը վտանգի տակ է: Լիբանանում հայտարարեցին, որ Հարիրիին Ռիադում ուժով են պահում: Արդյունքում Հարիրին երեք շաբաթ անց՝ այցելելով Եգիպտոս, ԱՄԷ եւ Կիպրոս, վերադարձավ Լիբանան: Վերադառնալով նա ասաց, որ որոշել է մնալ վարչապետի պաշտոնում: