Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը Միացյալ Նահանգներին կոչ է արել «Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների շեմը նվազեցնել», հաղորդում է Reuters-ը:
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է բանակցությունների համար շեմը նվազեցնի, իսկ Փհենյանը նույնպես պետք է ապամիջուկայնացման համար վճռականություն ցուցաբերի», - Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Չինաստանի դեսպան Լյու Ցզյուն Դունի հետ հանդիպման ժամանակ ասել է Մուն Ջեինը: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Փհենյանը եւ Վաշինգթոնը հնարավորինս շուտ նստեն բանակցային սեղանի շուրջ: Նա Պեկինին կոչ է արել ջանքեր գործադրել, որպեսզի դա շուտ տեղի ունենա:




























