Թուրքական FoxTV հեռուստաալիքի լուրերի թողարկման ժամանակ առանց վարորդի զրահամեքենայի մասի ռեպորտաժում հեգնական խոսքերի համար «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորը հետաքրքիր պատիժ է առաջարկել հաղորդավարին։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ AKP-ի պատգամավոր Ալի Օզքայան առաջարկել է FoxTV-ի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալին (թուրքերենով նշանակում է նարինջ) հյութքամիչով նարնջի պես ճզմել եւ հյութը խմել։

Այս հայտարարությունը խիստ բացասաբար է ընդունվել Թուրքիայում։ Սոցկայքերում խիստ քննադատել են իշխող կուսակցության պատգամավորի խոսքերը։