Թայվանի բնակիչները սկսել են տենդորեն գնել խանութներում առկա զուգարանի թղթի ամբողջ պաշարները, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Financial Times-ը: Նման պահվածքի պատճառ են դարձել այս արտադրանքի գների սպասվող թանկացումների մասին լուրերը: Դա պայմանավորված է փայտանյութի գնի բարձրացմամբ, որից եւ պատրաստվում է զուգարանի թուղթը:

Իրավիճակին ստիպված էր միջամտել Թայվանի վարչապետ Ուիլիամ Լայուն: Նա հորդորելլ է բնակիչներին հանգստանալ: Թերթը, վկայակոչելով թայվանական լրատվամիջոցները, նշում է, որ շաբաթվա ընթացքում զուգարանի թղթի վաճառքը սովորական ցուցանիշների համեմատ ավելացել է 22 անգամ: Թայվանի էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին շեշտել է, որ կապի մեջ է փայտանյութի արտադրողների հետ, եւ, գերատեսչության տվյալներով՝ արտադրանքի դեֆիցիտ չի սպասվում։