ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը եւ օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում մառախուղ է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: